Այլ հայացք

Ինտերնյուս Հայաստանի և Ինտերնյուս Ադրբեջանի համատեղ այս նախագծի միջոցով հնարավորություն տրվեց լրագրության ֆակուլտետների ուսանողներին միասին ֆիլմեր արտադրել: Ծրագրի օգնությամբ ուսանողները մասնագիտական փորձ ձեռք բերեցին, ստեղծվեց համապատասխան միջավայր Հարավային Կովկասի երիտասարդներին հետաքրքրող սոցիալական խնդիրներին ծանոթանալու և դրանք ներկայացնելու համար:


Ծրագիրն իրականացվել է 2010 թ. սեպտեմբեր – 2011 թ. նոյեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ Խաղաղության կորպուսի ֆինանսական աջակցությամբ: