Հետևեք մեզ:
    

Լրատվամիջոցներ

Մեդիա դպրոցում այս ամառ սիրիահայ երեխաներն էին

Ատուր Գույումճյանը
Ատուր Գույումճյանը

14-ամյա Ատուր Գույումճյանը Հայաստան է եկել երկու տարի առաջ ամառային արձակուրդը ընտանիքի հետ հայրենիքում անցկացնելու: «Մենք ամեն վայրկյանը բաց չէինք թողնում վայելել Երևանը հայրիկիս հետ: Մի առավոտ գնացինք Խոր Վիրապ: Վերադարձին հայրիկս զանգ ստացավ, որը փոխեց մեր ճակատագիրը: Զանգել էր հորեղբայրս՝ ասելով՝ ահաբեկիչները ներխուժել են Հալեպ։ Պնդեց, որ չվերադառնանք:»

Այն մասին, թե ինչպես մեկ ժամում իր ընտանիքի կյանքը փոխվեց 180 աստիճանով, Ատուրը պատմում է Հուշատետրակ բլոգի իր առաջին գրառման մեջ:

Բարքեմփ Երեւան 2014-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրեց «Լրատուն»-ը

Վահրամ Մարտիրոսյանը խոսում է «Լրատան» մասին
Վահրամ Մարտիրոսյանը խոսում է «Լրատան» մասին

Ամենամյա «Բարքեմփ Երեւան» տեխնոլոգիական ոչ պաշտոնական կոնֆերանսին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրեց իր «Լրատուն» մուլտիմեդիա թանգարան նախագիծը։

«Լրատուն»-ը թանգարան է, որի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» առաջին մուլտիմեդիա ցուցահանդեսը պատմում է, թե ինչպես են ժամանակի մամուլը, հեռուստատեսությունը եւ վավերագրողները լուսաբանել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։

Կրոնական հանդուրժողականությունը Pop-Up News-ում

#RMRAM հեշթեգի վիճակագրությունը
#RMRAM հեշթեգի վիճակագրությունը

Pop-Up Newsroom-ը վիրտուալ խմբագրություն է, որն անցնում է ակտիվ աշխատանքային ռեժիմով, երբ կա կոնկրետ առիթ կամ թեմա: Pop-Up Newsroom-ի լրագրողները հաճախ իրար չեն էլ ճանաչում: Նրանց վիրտուալ տարածքում միավորում է թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ու մասնագիտական նորարարություններին մասնակցելու ցանկությունը:

Մայիսի 6-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հենց այս ձևաչափն օգտագործեց Հայաստանում խղճի ազատության և կրոնական փոքրամասնությունների մասին գրող լրագրողների նյութերն ու դիտարկումները ինտերնետում մեկտեղելու համար:

Ավարտվեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը

2010 թ.-ի մեկնարկից ի վեր «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը փորձել է ավելացնել բազմակողմանի տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները, քաղաքացիների մոտ ձևավորել այլընտրանքային բովանդակության պահանջարկ, խթանել այդ բովանդակության ստեղծումն ու տարածումը և պաշտպանել մամուլի ազատության հետ կապված հանրային շահերը: Ծրագիրն աջակցեց նաև այն բոլոր հմտությունների ու ընկալումների ձեւավորմանը, կազմակերպություններին ու նախաձեռնություններին, որոնք այլընտրանքային մեդիա բովանդակությունը փոխանցում են քաղաքացիական քննարկումների

Ամփոփվել են Հարավային Կովկասի լրատվամիջոցներում հակամարտությունների լուսաբանման խնդիրները

«Հակամարտությունների լուսաբանման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (Հայաստան), Ինտերնյուս Ադրբեջանը եւ Ինտերնյուս Վրաստանը փորձագիտական հետազոտություն են անցկացրել։

Մեդիագրագիտություն ձեռնարկի շնորհանդեսը

Լ. Գրիգորյանը ներկայացնում է ձեռնարկը
Լ. Գրիգորյանը ներկայացնում է ձեռնարկը

Աննա Աթաբեկյանը սովորում է Ա. Սախարովի անվան N69 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Նա հաճախում է «Մեդիագրագիտության» խմբակ, որտեղ սովորում է լուր գրել, լուսանկարել, պատրաստել թերթի առաջին էջ կամ մուլտիմեդիա հոդված տարբեր բաղադրիչներով:

Աշակերտուհու խոսքերով՝ այս առարկայի շնորհիվ նա սովորել է տարբերակել հավաստի եւ կեղծ ինֆորմացիան: «Մինչեւ «Մեդիագրագիտություն» անցնելը, երբեք չէի մտածի, որ լուրը կարող է սխալ լինել: Բոլորս էլ լսում եւ ընկալում ենք լուրերն այնպես, ինչպես ցուցադրվում են, բայց երբ մեդիագրագետ ես, սկսում ես քննադատաբար մոտենալ հաղորդված ինֆորմացիային»,- ասում է Աննան:

Ինչպես էին լուսաբանում 1988-ի երկրաշարժը. Մուլտիմեդիա ցուցահանդես Գյումրիում

Սեպտեմբերի 26-ին Գյումրիում բացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» ինտերակտիվ մեդիա թանգարանի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» մուլտիմեդիա ցուցահանդեսը: «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղակայված ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես են ժամանակի մամուլը, հեռուստատեսությունը եւ վավերագրողները լուսաբանել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը:

Փոփոխվող կլիմայի հետքերով. տարածաշրջանային դասընթաց Երևանում

Արմավիրի գյուղացիների կարկուտից տուժած այգին
Արմավիրի գյուղացիների կարկուտից տուժած այգին

C2K2-ը ստեղծվել է մի խումբ լրագրողների համատեղ ջանքերով 2013թ-ի հունիսին Երևանում: Սա քիմիական միացություն չէ, այլ՝ ամսագիր, որի դիտակետում Կովկասի կլիման էր՝ գլոբալ տաքացման համատեքստում: 

Երիտասարդական հայացք կոնֆլիկտներին

Էլինան եւ ֆիլմի պրոդյուսեր Հ. Մանսուրյանը
Էլինան եւ ֆիլմի պրոդյուսեր Հ. Մանսուրյանը

15 տարեկանում Էլինան Ինտերնյուսի «Մանկական խաչմերուկ» տարածաշրջանային ծրագրի մասնակիցներից մեկն էր։ Երկու տարի շարունակ նա սցենար էր գրում, մասնակցում նկարահանումներին ու մոնտաժման աշխատանքներին, աշխատում էր ադրբեջանցի ու վրացի իր տարեկիցների հետ եւ «Մենք ենք» հաղորդաշարի վարողներից մեկն էր։ Հետո նա ընտրեց լրագրողի մասնագիտությունը։ Ուսանողական տարիներին Էլինան մասնակցեց Ինտերնյուսի «Արվեստանոց խաչմերուկում» ծրագրին եւ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ֆիլմ պատրաստեց։

Ինտերնյուսն արժանացավ Նա/Նե մրցանակի

Ինտերնյուսի «Եվրոպական հեռանկար» հաղորդաշարի սյուժեներից մեկը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ավագանու չորս կին անդամների մասին է։ Նրանք յոթ տղամարդկանց հետ միասին փորձում են լուծել համայնքի բնակիչների սոցիալական խնդիրները։