Հետևեք մեզ:
    

Լրատվամիջոցներ

Բարքեմփ Երեւան 2014-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրեց «Լրատուն»-ը

Վահրամ Մարտիրոսյանը խոսում է «Լրատան» մասին
Վահրամ Մարտիրոսյանը խոսում է «Լրատան» մասին

Ամենամյա «Բարքեմփ Երեւան» տեխնոլոգիական ոչ պաշտոնական կոնֆերանսին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրեց իր «Լրատուն» մուլտիմեդիա թանգարան նախագիծը։

«Լրատուն»-ը թանգարան է, որի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» առաջին մուլտիմեդիա ցուցահանդեսը պատմում է, թե ինչպես են ժամանակի մամուլը, հեռուստատեսությունը եւ վավերագրողները լուսաբանել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։

Բարքեմփ Երեւանի օրերին (մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին) «Լրատան» հպէկրանները տեղադրված էին Հայաստանի ամերիկյան համալսարանում, որտեղ անցկացվում էր միջոցառումը: Բարքեմփի մոտ երկու հազար մասնակիցները հնարավորություն ունեին թերթելու, կարդալու, լսելու եւ դիտելու մուլտիմեդիա ցուցադրության նյութերը: «Լրատան» ծրագրի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց մուլտիմեդիա թանգարանի ստեղծման պատմությունը, ցուցադրությունները Հայաստանի տարբեր քաղաքներում եւ պատասխանեց դահլիճի հարցերին:

Հպէկրաններից մեկով էլ ներկայացված էր մեդիագրագիտության «Մեդիամարտ» խաղը:  Բարքեմփականները փորձարկում էին մեդիայի եւ քննադատական մտածողության մասին իրենց գիտելիքները:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Բարքեմփ Երեւանի մշտական գործընկերն է: