Մեծացնելով ԵՄ-ի ներկայությունը ԵՀՔ-ի տարածքներում

Ծրագիրի նպատակն էր բարձրացնել արժեքների ընկալումները, որոնք ընկած են Եվրոպական հարևանության քաղաքականության հիմքում՝ ներառյալ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ և լավ կառավարում: Այս նպատակով հեռուստատեսության և ռադիոյի, տպագիր և առցանց հրատարակողների Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կոնսորցիումը սերտ աշխատել է Ինտերնյուսի հետ՝ իրենց մեդիա արտադրանքում ԵՄ-ին և ԵՀՔ-ին առնչվող բովանդակություն ներգրավելու համար:

Հրավիրելով հանրության ուշադրությունը ԵՀՔ-ի` մարդկությանը վերաբերող ուղղությանը՝ «Ինտերնյուս մամուլի աջակցության» ՀԿ-ն, համագործակցելով Հանրային հեռուստաընկերության, Ռադիո Հայի և «168 ժամ» թերթի հետ, անդրադարձել է ԵՀՔ-ի տարբեր ոլորտներին առնչվող` Հայաստանի և ԵՄ երկրների միջև համագործակցության դինամիկաներին: Նրանք ձգտել են երաշխավորել մեդիայի արտադրանքի քանական և որակական աճը` նվիրված ԵՀՔ-ի թեմաների խորը լուսաբանմանը, որը հասանելի կլինի բոլոր սոցիալական խմբերին՝ ուշադրության կենտրոնում ունենալով երիտասարդներին:

Հայաստանյան կոնսորցիումի անդամների գործողությունները ընդգրկել են հետևյալը.

  • Բացահայտել Եվրոպա սոցիալական գովազդները՝ արտադրված Ինտերնյուսի կողմից և հեռարձակված Հանրային հեռուստաընկերությամբ
  • Եվրոպական ֆորմուլա թոք շոու՝ արտադրաված և հեռարձակված Հանրային հեռուստաընկերությամբ
  • Համեմատական հատուկ ռեպորտաժներ՝ արտադրված Ինտերնյուսի կողմից և հեռարձակված Հանրային հեռուստաընկերությամբ
  • Մանկական խաչմերուկները` արտադրված Ինտերնյուսի կողմից և հեռարձակված Հանրային հեռուստաընկերությամբ
  • Եվրոպական հեռանկարներ ռադիո թոք շոու, արտադրված Ինտերյուսի կողմից և հեռարձակված Հանրային ռադիոյով
  • Եվրոպական պատուհան՝ «168 ժամ» թերթում

Ծրագիրն իրականացվել է 2009 թ. հունվար – 2010 թ. հունիս ժամանակահատվածում ԵՄ-ի միջոցով՝ Ինտերնյուս Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: